Ինչպես գրում է AS պարբերականը, մրցաշրջանի ավարտից հետո միանգամից 10 ֆուտբոլիստ կարող են լքել «Բարսելոնան»:
Հաստատ է, որ հեռանալու են Ջեյսոն Մուրիլյոն և Քևին-Պրինց Բուատենգը, ովքեր Կատալոնիայում վարձավճարով:
Թիմից հեռանալու նաև Թոմաս Վերմալենը, ինչպես նաև Յասպեր Սիլեսենը, ում տրանսֆերի համար կատալոնական գրանդը 30 միլիոն է պահանջում:
Թիմից հեռանալու է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում կարող են վաճառել 100 միլիոն եվրոյով:
Հնարավոր է հեռանա պաշտպան Սամյուել Ումտիտին, ում տեղը կզբաղեցնի «Այաքսի» 19-ամյա ավագ Մաթեյս դե Լիհթը:
Mundo Deportivo-ն գրում է, որ Բարսելոնայից հեռանալու է նաև Իվան Ռակիտիչը, ում նոր ակումբը կլինի «Ինտերը»:
Կատալոնական գրանդը պատրաստ է 35 միլիոն եվրոյով վաճառել Մալկոմին: Հարցականի տակ են Ռաֆինյայի և Դենիս Սուարեսի ապագաները: