Բարի օր Հասարակություն 

Ելույթի ժամանակ ընդդիմադիր խավարասերը հարձակվել է Ֆիլիպինների նախագահի վրա /տեսանյութ/

analitik.am

Սենատում ելույթի ժամանակ հսկա խավարասերը հարձակվել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Rappler-ի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես նախագահն ուշադրություն չի դարձնում միջատի վրա: Խավարասերին չեզոքացնել փորձում է Դուտերտեի օգնականը, սակայն ի վերջո դա անում է հենց նախագահը:

«Սա հաստատ Լիբերալ էր, հաստատ»,-հայտարարել է Դուտերտեն՝ կատակելով, թե միջատին հաստատ ուղարկել է ընդդիմադիր Լիբարել կուսակցությունը:

 

Նույն շարքից