Բարի օր Քաղաքականություն 

Վարչապետ Փաշինյանը տեղյակ է եղել. Դավիթ Սանասարյան

analitik.am

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե եղել է արդյո՞ք վարչապետի կողմից հանձնարարական դիալիզի գործով ուսումնասիրություններ անելու համար, հայտարարել է, որ վարչապետը տեղյակ եղել է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ունեցե՞լ է կաշկանդվածություն ԱԱԾ-ում կամ որևէ այլ կառույցում ստուգումներ անելու համար, Սանասարյանը նշել է, որ կաշկանդվածությամբ չեն առաջնորդվում. «Կառույցի ղեկավարումն իրականացնում է կառույցի ղեկավարը, իսկ կառավարումը՝ ՀՀ վարչապետը: Դա օրենքի պահանջն է: Մենք նման խոսակցություն չենք ունեցել տվյալ մարմնի ուսումնասիրության մասով»:

Նույն շարքից