Հասարակություն Պատահարներ 

«Mersedes»-ի մասնակցությամբ վթար՝ Հերացու փողոցում. կան տուժածներ

analitik.am

Մայիսի 10-ին, ժամը 02:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes CLS-350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա.) բախվել է ճամփեզրին կայանած «Ford» մակնիշի քարշակ-ավտոմեքենային (վարորդ՝ Ա.Ս.):

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, «Mersedes CLS-350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Յ.Կ.-ն (ծնված 1983 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

«Ford» մակնիշի քարշակ-ավտոմեքենայի վարորդ Ա.Ս.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mersedes CLS-350» մակնիշի ավտոմեքենան:

 

Նույն շարքից