Իրանի ցանկացած քայլ, որն ուղղված կլինի ԱՄՆ-ի հետաքրքրությունների դեմ, պատասխան գործողությունների է արժանանալու: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Թեհրանի վարչակազմը պետք է հասկանա, որ իր և իր կողմնակիցների ցանկացած քայլ, որն ուղղված կլինի ԱՄՆ-ի քաղաքացիների կամ հետաքրքրությունների դեմ, արագ և որոշիչ պատասխանի է արժանանալու ԱՄՆ-ի կողմից»,-ասել է Պոմպեոն:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իր երկիրն ու դաշնակիցները պատերազմ չեն ուզում Իրանի հետ, սակայն պարտավոր են պաշտպանվել՝ հիշեցնելով Թրամփի խոսքերը, ով պատրաստակամություն էր հայտնել հանդիպել ու զրույցել Իրանի ղեկավարության հետ: