Արդեն հայտնել ենք, այն մասին, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել հեծանիվով: Համապատասխան տեսանյութը տարածել է հենց վարչապետը՝ այն տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում:
Տեսանյութում երևում է, որ վարչապտին ուղեկցում են անվտանգության մեքենաները: Երևում է նաև, որ փողոցները փակ են: Վարչապետին ուղեկցում է նաև մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ կրկին հեծանիվով:
Նշենք, որ վարչապետը, ի տարբերություն նախորդ անգամ հեծանիվ քշելու, այս անգամ որոշել է դա անել առանց սաղավարտի՝ չպահպանելով անվտանգության նորմերը:
Հավելենք նաև, որ վարչապետի թիմի անդամներն արդեն, իրար հերթ չտալով, տարածում են վերջինիս այսօրվա աշխատանքի գնալու տեսանյութն ու լուսանկարները: