Հասարակություն 

Փաշինյանն ու Մարությանը բացեցին Տարոն Մարգարյանին տուն ուղարկած այգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը արարողությանը: Այգու կառուցումը ֆինանսավորել է Վարդանյանների ընտանիքը: Այգու բացման արարողությանը մասնակցում է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ սա այն նույն այգին է, որի կառուցման դեմ պայքարով անցած տարի սկսվեց այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնանկության գործընթացը:

Այն օրերին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիաներ սկսեցին՝ դեմ արտահայտվելով այգու կառուցման: Ի վերջո այգու կառուցման դեմ պայքարը վերածվեց Տարոն Մարգարյանի հրաժարականի համար պայքարի, ինչից կարճ ժամանակ անց վերջինս հեռացավ պաշտոնից:

Ինչ վերաբերում է այգու կառուցման դեմ պայքարող ակտիվիստներին, նրանք այլևս չշարունակեցին իրենց գործը:

Հավելենք, որ լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ այգին շատ հրաշալի այգի է:

 

Նույն շարքից