Այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով այն հայտարարությունների մասին, որ քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման արդյունքում օրինակ քաղաքապետի օգնականը կարող է ավելի շատ աշխատավարձ ստանալ, քան՝ ԱԱԾ տնօրենը, ասաց, որ նման բան գոյություն չունի:
Մարությանը նշեց, որ այսօր քաղաքապետարանում կան աշխատողներ, ովքեր իրենից շատ գումար են ստանում, ինչը նորմալ է. «Ոստիկանության համակարգում աշխատակիցներ կան, ովքեր ոսստիկանապետից շատ են ստանում, նախարարներ կան, ովքեր վարչապետից շատ են ստանում: Եթե մարդիկ խոսում են առանց այդ փաստերն իմանալու, դա տեղին չէ»: