Հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոյի մահվան պատճառը հեմոտամպոնադան է՝ սրտի ֆունկցիաների խափանումը: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով դատաբժշկական փորձաքննությանը:
Փորձաքննության ընթացքում հավաքված հեղուկ է հայտնաբերվել, որը խանգարել է սրտի աշխատանքին:
Ավելի վաղ Ինտերֆաքս գործակալությունը բացառել էր լրագրողի մահվան գործում քրեական հետքը:
Սերգեյ Դորենկոն մահացավ մայիսի 9-ին: