Զորացրված սպաները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Aysor.am-ի եթերում ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ այսօր կառավարության նիստի օրակարգում նախագիծ կա, որը վերաբերում է իրենց: Քաղաքացին ասաց, թե վարչապետը խնդիր էր դրել, որ նախագծի մշակմանը մասնակցելու է նաև իրենց ներկայացուցիչը, սակայն 4 ամսվա ընթացքում իրենց կողմից այդպես էլ որևէ մեկը չի մասնակցել քննարկումներին. «Ուզում ենք հասկանալ՝ վերևներից են ասել, որ մենք չմասնակցե՞նք, թե՝ չեն կատարում վարչապետի հանձնարարականը»:
Ակցիայի մասնակիցների խոսքերով, իրենք տարիներ շարունակ բնակարան ստանալու հերթի մեջ են: Օրինագծով իրենց գումար են հատկացնելու, որով իբր պետք է գումար գնել, սակայն այդ գումարը, հավաքվածների պնդմամբ, շատ չնչին է և հնարավոր չէ բնակարան գնել:
Այսօր բնակարանի խնդիր ունի մոտ 1100 զորացրված սպա: