Պարոն վարչապետն ասաց, որ հարցը տրված է իրավապահ մարմիններին, կնայեն ու ըստ օրենքի կպատասխանեն: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իր մանդատի հետագա ճակատագրի մասին:
Ծառուկյանն ասել է, որ մանդատը պահելու խնդիր չկա, օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչ որոշում կլինի, կլինի օրենքով:
Հիշեցնենք, որ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը սկսել է Քաղաքացու որոշում կուսակցությունը: