Տնտեսություն գլխավոր 

Վարչապետ Փաշինյանն ասաց, թե որն է լինելու առաջիկայում ամենակարևոր խնդիրը

Առաջիկայում մեր ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականանոն ընթացքի ապահովումն է: Պետք է կարողանանք ապահովել ոչ միայն ծախսային մասը, այլ նաև այն 62 միլիարդ դրամը, որը հավելյալ գեներացվելու է: Այդ միջոցները արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ պետք է գտնել: Ես  արդեն հանձարարություն տվել եմ: 30 միլիարդի մասով կարծես թե որոշել էինք, ևս 30 միլիարդի մասով պետք է լուրջ քննարկումներ լինեն: Այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, ամփոփելով հետհեղափոխական կառավարության գործունեության 1 տարին, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում հետ աշխատել է, հիշեցրեց իր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված 100 կետերը՝ կոչ անելով նախարարներին այնպես անել, որ տարեվերջին կայանալիք ասուլիսների ժամանակ նույնքան կետեր լինեն հանրությանը ներկայացնելու համար:

Վարչապետը նաև խոսեց Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունված կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրինագծի մասին՝ հայտարարելով, որ իրականացվելիք փոփոխությունները որևէ կերպ չպետք է ազդեն ամենաօրյա բնականոն աշխատանքի վրա:

 

Նույն շարքից