Քաղաքական 

ԱԱԾ-ի մասին զգույշ խոսեք, սահմանին կանգնած մեր տղերքի թիկունքն ԱԱԾ-ն է պաշտպանում․ Հարությունյան

Նիկոլի թայֆային սատարող արևմտյան գրանտակերները բացեիբաց հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն КГБ-ի մնացորդ է, որ Հայաստանի ԱԱԾ-ի այսօրվա պետը Սերժ Սարգսյանին դավաճանել է ու ինֆորմացիա է ծախել Նիկոլի վրա, դրա համար է դարձել ԱԱԾ-ի պետ։ Երբ հայատարարում են, որ այսօրվա ԱԱԾ-ից ինֆորմացիա է դուրս գալիս ու ով ԱԱԾից ինչ-որ ինֆորմացիա է այսօր հանում իրենց տալիս՝ դրանք կարգին մարդիկ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի ԱԱԾ-ի նկատմամբ արևմտյան գրանտակերների կողմից տեղի է ունենում հստակ, ընդգծված ԱԱԾ-ն վարկաբեկելու գործընթաց․ «Եվ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դրան միացել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն այդ արևմտյան գրանտակերներով փորձում են Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն վարկաբեկել, սա ակնհայտ է։ Եվ ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար կամ ոչ, ինքն էլ միանում փաստորեն մեր երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկը վարկաբեկելու գործընթացին։ ՀՀ ԱԱԾ-ն դա Նիկոլին կամ Սերժ Սարգսյանին ծառայող հիմնարկ չի, դա ՀՀ-ին է ծառայում, և անկախ այն բանից, թե ով է քաղաքական իշխանություն, այս կառույցի վրա լուրջ իշխանություն ինքը պետք է չունենա, որովհետև այս ծառայության գործառույթները լրիվ այլ են։ ԱԱԾ-ն մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովող կարևորագույն գործիք է։ Երբ մենք 18 տարեկան տղերքին սահմանի բերան ենք կանգնացրել ու ասում ենք, որ կյանքի գնով երկիրը պաշտպանեն, այդ տղերքի թիկունքն առաջին հերթին ԱԱԾ-ն է պաշտպանում։ Եվ ես կոչ կանեի ԱԱԾ-ի մասին շատ զգույշ խոսել, և չփորձել ԱԱԾ-ն դարձնել սեփական իշխանությունը պահելու քաղաքական գործիք։ Ես վստահ եմ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների մեծամասնությունը չի ընդունի և չեն ենթարկվի նման որոշումների»։

Նույն շարքից