Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին Բիշքեկյան պրոտոկոլի ուժի մեջ մտնելու 25-րդ ամյակի կապակցությամբ:
«ԼՂ կարգավորման գործընթացը բարդ է: Այն ունենում է վայրէջքներ և վերելքներ: Կարգավորման կարևորագույն ասպեկտներին անցնելու համար անհրաժեշտ է ժամանակ ու կողմերի քաղաքական կամքը: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունն աշխատանքը շարունակելու հարցում, որն ուղղված է կայուն խաղաղության հաստատմանը: Դրա վկայություն են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպում Վիեննայում և ԱԳ նախարարների հանդիպումը՝ Մոկսվայում»,-ասված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարությունը նաև նշել է, որ Մոսկվան իր կողմից շարունակելու է ակտիվ աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին փոխզիջումային լուծում գտնելու համար: Մոսկվան նաև համապատասխան ջանքեր կձեռնարկի ԵԱՀԿԻ ՄԽ համանախագահի կարգավիճակով: