Քաղաքական 

Ինչպես Փաշինյանն ասաց, կարող էր լիներ նաև 200-300 կետ, կներեք, բայց ես այստեղ անլրջություն եմ տեսնում․ Պետրոսյան

Ես կուզենայի, ուրիշ, ավելի կենսունակ բաներ տեղ գտնեին այդ 100 կետում և ինչպես Փաշինյանն ասաց կարող էր լիներ նաև 200 և 300 կետ, կներեք, բայց ես այստեղ անլրջություն եմ տեսնում։ Եթե իրականում մեկ տարվա մեջ 100 կետով առաջընթաց կա, ապա ինչու են Փաշինյանի պահապանները երբեմն քննադատություն հնչեցնելիս ասում, որ մի տարվա մեջ այդ ինչ պետք է անեինք, այսինքն իրենք տեղյա՞կ չեն, թե Փաշինյանն ինչ է անում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած 100 փաստի մասին հայտարարեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ կուզենար տեսնել այդ կետերի մեջ, թե ինչ է խոսվում Արցախի մասին․ «Այնտեղ մի կետ կա, որտեղ ասվում է, որ առաջին անգամ է, որ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի անմիջական, համատեղ մասնակցությամբ անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, է հետո՞, բա արդյունքը։ Ես կուզենայի այդ 100 կետի մեջ տեսնել ղարաբաղյան խնդրի տեսլականը, այսինքն մեր երկրի վարչապետը չունի՞ տեսլական։ Եթե ունի, ապա պետք է ասի, եթե չունի, ապա ես համարում եմ, որ դա շատ վատ է»։

Պետրոսյանը նշեց, որ այդ կետերում ինքն առարկայական որևէ բան չի տեսել օտարերկրյա ներդումների ապահովվածության մասով․ «Այսինքն ներդրումներ չեն արվել, մինչդեռ քաղաքական հեղափոխությունից առաջ, որը դեռ այդպես էլ տնտեսական հեղափոխության չի վերածվում, ասում էին, որ օտարերկրյա ներդրումներ Հայաստանում չեն արվում, քանի որ Հայաստանում քաղաքական ուժերի և նախկին իշխանության, այսինքն Հանրապետական կուսակցության իրականությունն այնպիսի է ստեղծված, որ վախենում են ներդրումներ անեն, ասացին հենց Հայաստանում հեղափոխություն լինի կտեսնեք, որ ներդրողները հերթ են կանգնելու, բա եթե հերթ են կանգնել դուռը բացեք թող առաջ գան, ինչի չեք թողնում, թողեք թող գան ներդումներ անեն»։

Գևորգյանի խոսքերով չի կարելի ասել, որ այդ հարյուր կետերը լրիվ հիմնազուրկ են․ «Ես այդպիսի ավելորդ վատատեսություն ինձ թույլ չեմ տա։ Բայց դա ներկայացնել որպես կառավարության գործունեության արդյունք, արգասիք, դա ուղղակի ծիծաղ է հարուցում»։

Նույն շարքից