Հասարակություն 

Ինքնասպանության փորձ՝ ֆինանսների նախարարության մոտ

Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։

Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողանում են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, իսկ նա՝ ապակու կտորը ձեռքին, սպառնում էր կտրել դաստակների երակները։

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից