Հասարակություն 

Երեկ մահացած հայտնի լրագրողը քննադատել է Փաշինյանին սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին հայտարարության համար

Մայիսի 9-ին կյանքից հեռացած հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն 2018 թվականի ոչ մեկ անգամ է խոսել Հայաստանում պլանավորված ԼԳԲՏ ֆորումի և այդ հարցի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշման մասին: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:

Լրագրողը նաև քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին վերջինիս հայտարարության համար՝ օգտագործելով նաև վիրավորական բառերը:

Այն ժամանակ բանը հասել է նրան, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանը հայտարարեց, թե լրագրողը վիրավորել է Հայաստանի ղեկավարին և հենց Հայաստանի ժողովրդին:

Նույն շարքից