Պարոն Բաբաջանյանին պետք է հիասթափեցնեմ, նա չկարողավավ իմ տրամաբանությունն ու օրը փչացնել, որովհետև նրա ներկայացրածի մասով ես ամաչելու առիթ չունեմ, որևէ սխալ բան չեմ արել: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանը:
«Ժողովրդական խոսքը կա՝ երեսը երեսից կամաչի, կամ ճշմարիտ խոսքն աչքերի մեջ նայելով պետք է ասել: Ցավում եմ, որ Բաբաջանյանն այստեղ չէ այս պահին: Հիմա իմ պատկերացրած մոտիվն եմ ուզում ասել: Ես հասկանում եմ, որ իմ հետևողական և սկզբունքային գործելաոճով մարդկանց խորն եմ ցավեցնում: Հասկանում եմ, որ այդ մարդիկ երբեմն պատահական մարդիկ չեն, ունենք բավականին լուրջ ռեսուրսներ, ընդհուպ այնպիսի, որ այս դահլիճում կարող են խոսել, բայց մենք նրանց չտեսնենք: Այդ ամեն ինչը հասկանալով, քանի դեռ գլխավոր դատախազ եմ՝ անելու եմ այսպես: Այստեղից կհնչի խոսքը, հետևից կամ առջևից ականջներ կլինեն, ես իմ գործն անելու եմ»,-հայտարարեց Դավթյանը: