30 տարի անց ամերիկացի իրավապահներին հաջողվել է ձերբակալել մարդուն, ով, իրենց կարծիքով, սպանել է հուլիվուդյան հայտնի ռեսժիսոր Բարի Քրեյնին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Մեղադրանք առաջադրվել է 52-ամյա Էդվին Հայաթին: Մեղադրանք առաջադրելու համար հիմք հանդիսացել է ԴՆԹ թեսթը:
Wsoctv-ի հետ զրույցում Հայաթն ասել է, որ որևէ բան չի հիշում, քանի որ այդ տարիներին թմրամոլ է եղել: Սպանության մասով նա ասել է, որ ամեն ինչ հնարավոր է:
Քրեյնին սպանել են 1985 թվակականի հուլիսին: Նա 57 տարեկան էր: