Քաղաքական 

Նիկոլն ինձ համար ավելի սարսափելի երևույթ է, քան Սերժը․ Գուրգեն Եղիազարյան /Տեսանյութ/

Մենք ականատես ենք լինում մեր պետության ուղղակի ոչնչացմանը, պետական ինստիտուտների չկայացմանը։ Այսօր որտեղ մենք նայում ենք տեսնում ենք, որ մի բան այն չէ, կամ մեզ թվում է, որ ինչ-որ բան բան այն չէ, կամ իրականում է այդպես։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը։

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարության մասին, որ Հայաստանի նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում ինչ-որ փաստաթղթեր են ոչնչացրել, Եղիազարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից 4-5 օր առաջ կապվել է Նիկոլ Փաշինյանին մոտ, հարազատ ընկերոջ հետ և ասել է, որ պետք է հանդիպեն, քանի որ կարևոր բան ունի ասելու․ «Հանդիպեցինք ու ես նրան ասացի՝ գնա դրան ասա, որ սա «փախնումա», համարի, որ «փախնումա», բայց այնտեղ գործողություն կա, որ պետք է անենք։ Ասացի, որ 10-15 օր հետո Հայաստանը կլինի ուրիշ երկիր, բայց մենք այդ երկիրը պետք է ընդունենք։ Ես ասացի, որ խնդիրն ազգային անվտանգության ծառայությունն է, ասացի նաև, որ իմ տեղեկություններով, արդեն այդ օրը սկսվել է փաստաթղթերի ոչնչացում, որ դա օպերատիվ տվյալ է ու առաջին հերթին ոչնչացնելու են այն գործակալական մշակման գործերը, որոնք կապ ունեն իմ հետ, քո հետ, այդ քո ընկեր Նիկոլի հետ, բոլորի հետ։ Մեր շրջապատից օպերատիվ ձեռքբերումներ են եղել, ընկերական շրջապատից, աշխատանքային միջավայրից, բակից, հարևաններից, որպեսզի մենք 24 ժամ լինենք ափի մեջ դրած, և դա հենց այդպես էլ եղել է։ Ես իրավունք չունեմ կասկածելու իմ ընկերներին, որwnq մասնակցել են իմ օպերատիվ մշակմանը, բայց ես միշտ իմացել եմ։ Եվ հետո ես նրան ասացի, որ այսօր եկել է շատ հետաքրքիր պահ, մենք պարտավոր ենք այդ գործերը վերցնելու, նախ որպեսզի դա լինի պրոֆիլակտիկա մնացածների համար, որպեսզի նրանք կարողանան հետո այդ մարդու հետ աշխատել։ Ասացի եթե պետք է դու վերցրա քո վրա, մինչև դրա իշխանության գալը գոնե այնպես անենք, որ այդ նյութերը չվերանան, այդ հատորները չվերանան, դա մեզ է պետք, մեր հայրենիքին է պետք։ Ի վերջո այսօր մեր հայրենիքը թախված է սորոսական տականքի գրկում, մենք պետք է դա էլ իմանանք, թե ինչ մշակման գործեր են եղել այդ ամենի հետ։ Ես միշտ վերաբերվում եմ օպերատիվ ապարատներին առանձնահատուկ հարգանքով, դա այն չարչարված մասան է, որն իր գործունեությունն ուղղակի ծառայեցնում է մեր երկրին, մեր փխրուն հայրենիքին»։

Եղիազարյանի խոսքերով, ԱԱԾ-ին վնաս բերելով ոչ թե Սերժին է վատություն անում, այլ մեր հայրենիքին․ «Նիկոլն ինձ համար ավելի սարսափելի երևույթ է, քան նա։ Բայց ԱԱԾ-ի հանդեպ պետք է միշտ լինենք չափից ավելի զգույշ, այն էլ այս աշխարհագրության մեջ, այս հարևանությամբ։ Դա մեր ապահովության համար առաջին երաշխիքն է»։

Նույն շարքից