Հասարակություն 

«Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը կապ չունեն Երևանում կայանալիք համերգի հետ

Ի պատասխան բազմաթիվ հարցերի ու նամակների՝ «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը հայտնում են, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։

Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր» հիմնադրամի և Ազնավուր ընտանիքի անվան հետ։

Հիմնադրամը և ընտանիքն անթույլատրելի են համարում  հանրությանը ապատեղեկացնելու նմանատիպ  փորձերը և մեկ անգամ ևս ընդգծում, որ որևէ առնչություն չունեն վերոնշյալ համերգի հետ:

«Ազնավուր» հիմնադրամ

Նույն շարքից