Նիկոլ Փաշինյանը փորձեց ապացուցել, որ ինքը ստախոս չէ, այդ ամբողջ ասուլիսի նպատակը դա էր, որովհետև ինքը հասկանում է, որ մեզանում ձևավորվում է մի շարժում, մի տեսակետ, որ Նիկոլը խաբել է հասարակությանը, և այդ «սուտնիկոլը» ստիպեց Նիկոլ Փաշինյանին 7-8 ժամ կրուտիտ լինել, և փորձել հասարակությանը համոզել, որ ինքը չի խաբում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ հավելելով, որ բանիմաց և խելացի մարդիկ այդ ասուլիսից հետո հասկացան, որ Նիկոլը ոչ միայն խաբում է, այլ նաև լավ կրուտիտ է լինում․ «Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը շատ արագ իջնում է, որի արդյունքում ինքը սկսելու է նորից շոուներ անել։ Այսօր հեծանիվով աշխատանքի էր գնում և խնդիրն այն է, որ ինքը լսել է, որ եվրոպական շատ երկրների ղեկավարներ հեծանիվով են աշխատանքի գնում, բայց չֆիքսելով, որ այնտեղ դա ապրելակերպ է, և դրա համար փողոցներ չեն փակում, հետևից ախրանայի մեքենաներ չեն գնում և լայվ չեն մտնում։ Մյուս կողմից Նիկոլը շոուներով փորձում է դարձյալ վերականգնել իր վարկանիշը, և իրեն թվում է, որ եթե ինքը մի քանի տարի շարունակ ժողովրդին խաբելով, որ նախկին իշխանությունները թալանչի են, քանդում են երկիրը՝ բռնազավթել է իշխանությունը։ Նիկոլը սահմանադրական կարգը տապալելով բռնազավթել է Հայաստանի իշխանությունը և ապագայում դրա համար ենթարկվելու է քրեական պատասխանատվության»։
Հարությունյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նորից փորձում է իր լեկսիկոն վերադարձնել այն բառերը, այն խոսքերը, որոնք ըստ իրեն ժողովրդի կողմից իր նկատմամբ սեր են բերել․ «Ինքը դարձյալ սկսեց խոսել սերմնացու գողացող մկների մասին, բանակը թալանածների մասին, դա էլ այն դեպքում, որ ինքը մեկ տարի իշխանություն է, և կարող էր բացահայտել այդ նույն բանակը թալածներին, կամ մկան թալակ դներ, բռներ այդ մկներին։ Նպատակը մեկն էր՝ շուոներ, պոպուլիզ, դեմագոգիա, որպեսզի նորից վերականգնի իր վարկանիշը։ Ես կարող եմ ասել, որ նա չի կարող վերականգնել իր վարկանիշը նման ճանապարհով, որովհետև այլևս հասարակությունը սպասում է տրված խոստումների կատարում և ավելի արդար ու ավելի բարեկեցիկ Հայաստանի ձևավորում։ Վստահ եմ, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է, որ Նիկոլը սրանք չի կարողանալու անել»։
Հարությունյանը վստահ է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ունենար հանրային այն վստահությունը, որն ուներ մեկ տարի առաջ, ինքը ոչ թե ասուլիսով կամփոփեր իր մեկ տարին, այլ հրապարակում կհավաքեր շատ մարդ, որպեսզի ցույց տար, որ ժողովուրդն իր հետ է, սակայն ինքը դա չարեց, որովհետև գիտի, որ ժողովուրդը մեծամասամբ իր հետ չէ։
Անդրադառնալով «Քաղաքացու օրվան» Հարությունյանը նշեց, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտեց այդ տոնը․ «Մարդիկ դուրս չեկա փողոց։ Եվ հիմնականում այդ տոնը նշվեց շատ գռեհիկ և զզվելի տեսարաններով, քաղաքի կենտրոնը վերածել էին գեղամեջի»։
Հարությունյանի խոսքերով մեզանում տեղի է ունենում քաղաքական երկու պրոցես․ «Նիկոլը խաբեց ողջ քաղաքական էլիտային և առանց կուսակցությունների մասին օրենքը փոխելու, առանց այսպես ասած ռեյտինգային ընտրակարգը փոխելու տարավ արագ ընտրությունների։ Նիկոլը հասկանում է, որ ընդամենը մեկ տարի հետո կարող է ամբողջ քաղաքական դաշտն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու պահանջ դնի ու եթե ինքն այդ պահանջը մերժի քաղաքական ուժերը կարող են փողոցային պայքարով սսկել պահանջել խորհրդարանի ազատ արձակելը։ Դրա համար Նիկոլը հստակ ասաց՝ փողոցով դուրս չգաք իմ դեմ»։