Հասարակություն 

Կառավարության նիստում այսօր ընդունված որոշումը բավականին վիճահարույց է. Իրավաբան

Քիչ առաջ լսում էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արտահայտած տեսակետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված հարցի վերաբերյալ, որն առնչվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով զինված ուժերից արձակված անձանց բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ:

Առաջիկա օրերի ընթացքում ինքս կներկայացնեմ նշված հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը, սակայն մինչ այդ, նշեմ, որ կառավարության նիստում այսօր ընդունված որոշումը բավականին վիճահարույց է և ամբողջությամբ չի լուծում նշված կատեգորիայի անձանց բնակարանների խնդիրները:

Առհասարակ կոպիտ սխալ է որևէ հարցի կիսատ լուծումը: Մարդիկ տարիներ շարունակ սպասում են, որ երբևէ կլուծվի իրենց բնակարանի խնդիրը...

Նախևառաջ անհրաժեշտ էր հիմնովին վերլուծել խնդիրը և գնալ արմատական ու ամբողջական լուծման...

Իրավաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից