Հասարակություն 

Անձնական վերելակ և այլն. Գլխավոր դատախազը՝ իր շեյխական պայմանների մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համակարգում ունի բազում ընկերներ, մարդիկ, որոնց հետ դեռ ուսանողական տարիներից հնարավոր է ունի քավոր-սանիկական հարաբերություններ, ինչն իր համար շատ պատվաբեր է: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ. «Այստեղ էականն այն է, որ նրանց պաշտոնական առաջխաղացման և պարտականությունների կատարման ծավալի վրա դա որևէ կերպ չի ազդել: Նաև Շիրակի մարզի, Արարատի մարզի դատախազների մասին է խոսքը: Այդ մարդիկ պարտավոր են մյուսներից շատ աշխատել»:

Դավթյանը նշել է, մասնավորապես Շիրակի մարզի դատախազին չի նշանակել այդ պաշտոնում իր սանիկը լինելու համար, ինչպես ասում են. «Ես կարող էի չնշանակել զուտ նրա համար, որ այդ հարցը չտայիք: Չնայած պետք է ասեմ, որ նա՛ չէ իմ սանիկը: Շահերի բախման խնդիր այստեղ չկա: Նշանակման համար միակ չափանիշը մասնագիտական որակներն են»:

Ինչ վերաբերում իր շեյխական պայմաններին՝ աշխատասենյակ հասնելու համար անձնական վերելակ և այլն, Դավթյանը նշել է, որ շենքի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2013 թվականին, երբ ինքը դեռ Շենգավիթի դատախազ է եղել. «Դա կառավարության որոշմամբ, Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ իրականացված գործողություն է, որին դատախազությունը մազաչափ մասնակցսություն չի ունեցել: Իսկ իմ մասնակցությունը եղել է այն, որ փոխել եմ իմ աշխատասենյակը և ավելի փոքրը վերցնել, որպեսզի մյուսի՝ ավելի մեծ հաշվին լուծենք մի քանի դատախազի նստելու տեղ ունենալու հարցը»:

 

Նույն շարքից