Հասարակություն 

Մահացած կինը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ ամուսինն իրեն հարվածներ է հասցրել

Հարգելի քաղաքացիներ, Women's Support Center հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ «Մարիամ Ասատրյանի դեպքի մասին իրավապահ համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացված էին 2017 թվականից: Մինչև այսօր որևէ կանխարգելիչ և պատժիչ գործողություններ չեն իրականացվել»:

Հայտնում ենք, որ մայիսի 9-ին, Ժամը 00.45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ծեծված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ կին: Պարզվել է, որ վերջինս քաղաքացի Մարիամ Ասատրյանն է, որին ծեծել է Հ.Վ-ն, ում հասցրած վնասվածքներից կինը մահացել է: Հարկ է նշել, որ 30.03.2018թ., և 04.08.2018թ. Մ.Ասատրյանը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ ամուսինը իրեն հարվածներ է հասցրել: Նրա հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել էին քրեական գործեր, որոնք փոխանցվել էին Վաղարշապատի քննչական բաժին: Միաժամանակ հարկ է նշել, Հ.Վ-ն 27.10.2016 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ – ում:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյան

 

Նույն շարքից