Այսօր առավոտ նույն սխալն էի թույլ տվել ինչ նախորդ անգամ՝ մոռացել էի սաղավարտ դնել, ինչը շատ վատ էր, և ես բոլոր հեծանվորդներին խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ առանց սաղավարտի հեծանիվ չվարել, որովհետև, այնուամենայնիվ, արագության մասին է խոսքը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հեծանվով շրջում էր Երևանի փողոցներում։
Փաշինյանն ասաց նաև, որ անվտանգությունն օգնում է իրեն ճանապարհը նորմալ շարունակել․ «Ընդհանուր առմամբ, ասում են, որ հեծանվորդների համար Երևանում երթևեկությունն այնքան էլ հարմար չի, և այս փորձով հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք մեր հեծանվորդների համար քաղաքում ավելի լավ պայմաններ ստեղծենք»։
Վարչապետի խոսքերով, հեծանվային կանոններն այդքան էլ պարզ չեն․ «Կամ ես լավ չգիտեմ։ Հիմա կարմիր լույսի տակ պետք է կանգնե՞նք, թե՞ չպիտի կանգնենք։ Ամեն դեպքում այս ընթացքում որոշ սխալներ թույլ կտանք, փորձով կսովորենք նաև, բայց շատ կարևոր է, որ մեր քաղաքում հեծանիվները շատանան, առողջ ապրելակերպի հետևորդները շատանան։Այս ամենը ոչ միայն առողջ ապրելակերպի կամ հեծանիվային քարոզչության նպատակ ունի, այլև ես սեփական ավել քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ և մտադիր եմ օգտագործել այդ նպատակի համար»,-ասաց Փաշինյանը։