Բարի օր Հասարակություն 

Տեսանյութ՝ Երևանում երեկվա սարսափելի ավտովթարից

analitik.am

Մայիսի 10-ին, ժամը 20:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձանի մոտակայքում Mercedes E350 մակնիշի ավտոմեքենան կամրջի երթևեկելի գոտուց դուրս է եկել և շրջվել ներքևում գտնվող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ.Գ.) վրա: Պատահարի հետևանքով Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել և դուրս է ընկել ավտոմեքենայից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ.Շ.-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն.Մ.-ին (ծնված 1991 թ.), ով նույնպես հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Տեսանյութն ու լուսանկարը՝ Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

Նույն շարքից