Ֆրանսիացի ընդդիմադիր գործիչ Մարին Լե Պենն ուլտիմատում է ներկայացրել երկրի նախագահ Էմանյուել Մակրոնին: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Լե Պենի խոսքերով, Եվրախորհրդարանի ընտրությունները յուրահատուկ հանրաքվե են Մակրոնի նկատմամբ վստահության մասով, հետևաբար պարտության դեպքում վերջինս պետք է հեռանա: Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ Մակրոնը մոռացել է միլիոնավոր ֆրանսիացիների մասին, ավելին՝ պայքարում է:
Լե Պենը հավալել է, թե Մակրոնը Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով իր իմիջն օգտագործում է ընտրություններից առաջ քաղաքական կուսակցության ծրագիրն առաջ տանելու համար:
Եվրախորհրդարանի ընտրությունները կայանալու են մայիսի 23-26-ին: Ընտրվելու է 751 պատգամավոր: