Ամերիկյան մարտական նավը ներխուժել է Վենեսուելայի ջրային տարածք: Այս մասին հայտնում է Վենեսուելայի ռազմածովային նավատորմը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին: Սահմանը խախտող USCGC James նավը Վենեսուելայի տարածքում խորացել է 14 ծովային միլ և շարժվել դեպի Վարգաս նահանգի Գուաիրա նավահանգիստ:
Վենեսուելական ուժերը ստիպված են եղել նախազգուշացնել ամերիկյան նավին, որ պետք է լքել տարածքը: Վերջինիս անձնակամզը ենթարկվել է հրամանին: