Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորրորդ անգամ ծնող են դարձել, լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ որդին:
«Նա շատ նման է Չիկագոյին, սակայն ես վստահ եմ, որ դեռ կփոխվի»,-գրել է Քիմը թվիթերյան իր էջում:
Երեխային լույս աշխարհ է բերել սուրոգատ մայրը:
Հազարավոր օգտատերեր շնորհավորել են Քիմին և Ուեսթին՝ նաև ցանկանալով իմանալ երեխայի անունը:
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Քիմը որդուն կարող է անվանել հոր պատվին: Նաև տեղեկությունենր կան, որ Քիմը որդուն երկու անուն է տալու՝ Ռոբերտ-Հարություն: