ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում մասնակում է Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի գործարար համաժողովին: Ինչպես Արարատի մարզում, այնպես էլ՝ այստեղ, վարչապետը ելույթներից հետո ընդմիջման ժամին սկսեց շրջել ներկայացված ընկերությունների սեղաների մոտ՝ ծանոթանալով արտադրողների խնդիրներին և համտեսելով ուտելիքները:
Վարչապետ Փաշինյանը փորձեց լավաշ, պանրի տեսականիներ, սպագետի և այլն: Նա նաև կտրեց նոր պատրաստված գորգ:
Փաշինյանը չկարողացավ անտարբեր անցնել Քյավառի փախլավայի կողքով: Ընկերության ներկայացուցչի համոզելուց հետո նա համտեսեց այն:
Վարչապետը նաև զրուցեց ներկայացված ընկերությունների աշխատակիցների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն և ինչ կարող է անել կառավարությունն աջակցելու համար: