Հայաստան Քաղաքական 

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրավունք չունենք խառնվելու Արցախի ներքաղաքական և ընտրություններին վերաբերվող հարցերին. Վարդանյան

Մյուս տարի Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու Նախագահական ընտրությունները։ Այս պահի դրությամբ արդեն կան մարդիկ, որոնք հնչեցրել են իրենց ընտրություններին մասնակցելու ցանկությունը։ Մի քանի օր Արցախում էի, քաղաքական ակտիվությունը արդեն իսկ նկատելի էր։ Այս հարցում ունեմ շատ հստակ դիրքորոշում՝ Արցախի ներքաղաքական և ընտրություններին վերաբերվող հարցերում մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, չունենք խառնվելու որևէ իրավունք։ Հակառակը, մենք պետք է սաստենք որևէ նման փորձերը։ Ցանկացած միջամտություն կարող է կործանարար արդյունքներ ունենալ։

Արցախի ժողովուրդը անցած տարիների ընթացքում արդեն իսկ ապացուցել է, որ քաղաքակիրթ քաղաքականությանը այլընտրանք չկա։ Դրա վառ ապացույցն է Արցախի Հանրապետության բոլոր նախագահների միջև գործնական լավ հարաբերությունները և թեժ պահերին իրար հետ հանգուցալուծումներ գտնելը։ Կարծում եմ շատ սովորելու բան ունենք։

Արա Վարդանյան

Նույն շարքից