Հասարակություն 

Ոստիկանության Կրթահամալիրի սաները Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարին թումանյանական է, և Հանրապետության գրեթե բոլոր կրթօջախներում մեծ բանաստեղծի 150-ամյա տարեդարձի կապակցությամբ մշակութային զանազան միջոցառումներ են կազմակերպվում: Օրերս նման մի ուշագրավ միջոցառում էլ ոստիկանության կրթահամալիրի սաներն էին կազմակերպել, մի փոքր այլ ձևաչափով:

Մայիսի 2-ին ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ ու սովորողներ, Կրթահամալիրի լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ, այցելելով Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպել էին հենց այնտեղ: Այցելուների մուտքն ազատ էր, փոքրիկների համար թանգարանում երգող ու ասմունքող ոստիկաններին տեսնելը` հաճելի անակնկալ:

Ցերեկույթը հագեցած էր թումանյանական հանգ ու բառով: Ոստիկանները երգում էին, արտասանում քառյակներ ու հատվածներ պոեմներից:

Ինչպես հայտնի է` բանաստեղծը կարևորել է թարգմանության դերը գրականության մեջ, անձամբ նվիրվել այդ գործին, և քիչ չեն թարգմանվել նաև նրա ստեղածագործությունները: Ուշագրավ էր այն պահը, երբ ի զարմանս ներկաների, ոստիկանները Թումանյանի բանաստեղծությունները սկսեցին արտասանել հինգ լեզուներով:

Ոստիկանության Կրթահամալիրի ծառայողներին ու սաներին հիացմունքով էին նայում թե՛ այցելուները, թե՛ թանգարանի աշխատակիցները:

Թումանյանին նվիրված միջոցառումը վկայություններ նաև մերօրյա հայ ոստիկանի պատրաստվածության, նրա կրթական ցենզի:

Նույն շարքից