ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Politico»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը չի համարում վերջերս ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումներն իր վստահության չարաշահում:
«Դրանք փոքր հեռահարության հրթիռներ են, և ես չեմ գնահատում այն որպես վստահության չարաշահում: Գիտե՞ք, որոշ հարցերում ես կարող եմ այդպես մտածել, բայց ոչ այս դեպքում»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքերով նմանատիպ փորձարկումները համաշխարհային պետությունների համար համարվում է «շատ ստանդարտ» երևույթներ։ Նա հավելել է, որ չի բացառում, որ կարող է հիասթափվել իր նոր հյուսիսկորեացի ընկերոջից, բայց ոչ հիմա։