Քաղաքական 

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը պատմության մեջ կմնան որպես Արցախն ազատագրած հերոսներ․ Հարությունյան

«Նիկոլն իր քաղաքական հոր՝ Լևոն Տեր -Պետրոսյանի հհշածին մնացորդներին հավաքել է իր կողքը և հիմա էլ փորձում է վարկաբեկել Արցախյան հերոսամարտը կերտած մեր հերոսների հեղինակությունը, բայց վստահ եմ՝ չի ստացվելու, քանզի էյֆորիայից դուրս եկող մեր ժողովուրդն արժանագույնս գնահատելու է յուրաքանչյուրի դերակատարումը, ծառայությունները մեր պետության առջև ...

Հեռու պահեք ձեր ՀՀՇածին կեղտոտ ձեռքերն Արցախից, այ դեմագոգներ և պոպուլիստներ...

Որքան էլ փորձեք վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի և մեր մյուս հերոս տղաներին՝ միևնույն է այդ մարդիկ մեր պատմության մեջ մնալու են որպես անկախության համար մարտնչող, Արցախն ազատագրած պետական մտածողություն ունեցող տղաներ, իսկ դուք մեր ժողովրդի հուշերում մնալու եք, որպես հակապետական, մեր երկրի սահմանադրական կարգը տապալելով իշխանությունը բռնազավթած , Հայաստանի ու Արցախի միջև սեպ խրել փորձող դեմագոգներ , պետական մտածողություն չունեցող ու անհայրենիք արկածախնդիրներ․․․»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։

Նույն շարքից