Հասարակություն 

Սերժ Սարգսյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայր /լուսանկարներ/

Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին:

Արմեն Աշոտյան

Նույն շարքից