ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղյալ է համարել Ռուսաստան կատարելիք այցի շրջանականերում Մոսկվա այցը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը գրում է, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը մնում է ուժի մեջ:
Նշվում է, որ նման որոշում Պոմպեոն կայացրել է Ռուսաստան մեկնելուց առաջ Բրյուսելում Իրանի և այլ հարցերով զրույցներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով:
Գործակալության աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի պաշտոնյան պատրաստվում է Պուտինի և Լավրովի հետ խոսել ամբողջ աշխարհում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին:
Պոմպեոն առաջին անգամ է պետքարտուղարի կարգավիճակով ժամանում Ռուսաստան: