ԱՄՆ-ում ծնողնեը սկսել են ավելի հաճախ իրենց երեխաներին անվանել «Գահերի խաղը» սերիալի հերոսների անուններով: Այս մասին հայտնում է The Business Insider-ը՝ հղում անելով Սոցիալական ապահավության ծառայաթյանը:
Միայն 2018 թվականի ընթացքում ԱՄՆ-ում 560 աղջկա տվել են Քհալիսի անունը, որը թարգմանվում է որպես թագուհի: Աղջիկների շրջանում տարածված է նաև Արյա անունը՝ 2545 երեխա:
Ծառայության տեղեկություններով, այս երկու անուններն ԱՄՆ-ում 1000 ամենատարածված անուններից են:
Նշվում է, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ ծնողներն են իրենց երեխաներին անվանում հայտնի սերիալի հերոսների անուններով: