Բաքուն Հայաստանից կառուցողական մասնակցություն է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հարևան երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը՝ հավելելով, որ բանակցությունների ֆորմատը չի փոխվել և դրանք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Ադրբեջանցին պաշտոնյան հայտարարել է՝ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում տարածաշրջանում պետք է հայկական զորքերը դուրս բերվեն Արցախից, որից հետո ադրբեջանցիները կտեղափոխվեն այնտեղ:
Գաջիևի խոսքերով, միայն դրանից հետո է խաղաղություն հնարավոր: