Հայաստան Քաղաքական 

Արայիկ Հարությունյանը՝ իր և Զառա Բաթոյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կատակով է վերաբերվում իր պաշտոնանկության մասին լուրերին: Ֆեյսբուքյան իր էջում նախարարն արձագանքել է առաջիկա պաշտոնանկությունների մասին հրապարակմանը՝ մասնավորապես գրելով.

«Եթե այս ֆանտազիան նորարարությունների ոլորտում օգտագործեին, ոլորտում ահագին առաջընթաց կունենայինք»:

Ավելի վաղ տեղեկությունների էին հրապարակվել այն մասին, որ առաջիկայում իրենց պաշտոններին հնարավոր է հրաժեշտ տան ԿԳ նախարարն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նույն շարքից