Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ Քոչարյանական ալյանսի և Քոչարյանի ու Փաշինյանի գրքերը կարդալու մասին

analitik.am

ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժն է, ունի իր քաղաքական օրակարգը և շարժվում է այդ օրակարգով: Որևէ այլ քաղաքական ալյանսի կամ միավորման հարց չի քննարկվում: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ալյանսին, դա բացառապես իրենց ու իրենց գործունեության դաշտն է: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանաելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք համագործակցություն մայիսի 12-ին ձևավորված ալյանսի մասին:

Հարցին, թե բացառում է արդյո՞ք ինքը նման համագործակցությունը, Տոնոյանը նշեց, որ սկզբունքորեն կանխատեսումներով չի զբաղվում, ասում է այն իրավիճակը, որը կա այսօր, այսինքն՝ նման հարց օրակարգում չկա:

Իվետա Տոնոյանը չի հասցրել կարդալ Ռոբերտ Քոչարյանի գիրքը, չի կարդացել նաև Նիկոլ Փաշինյանի հայտնի գիրքը: Նշյալ գրքերը չի կարդացել նաև ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, ով հույս հայտնեց, որ ամռանը ընթերցանության համար ավելի շատ ժամանակ կլինի:

Նույն շարքից