Այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված ալյանսի հետ հնարավոր համագործակցության մասին, հայտարարեց, թե բացառում է, որ ԼՀԿ-ն կարող է համագործակցել նախկին ռեժիմի որևէ ուժի, կամ նրանց առնչվող որևէ ուժի հետ:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ նպատակ կարող է ունենալ ալյանսը, Գորգիսյանն ասաց, որ Քոչարյանը կամ նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ հանրության վստահությունը. «Ինձ թվում է, որ նրանք թերագնահատում են մեր քաղաքացիներին: Կարծում են, որ մարդիկ չունեն հիշողություն: Նրանք սխալ հաշվարկ են արել»:
Գորգիսյանի համար գործընթացը սպասելի է, քանի որ սկսում է Քոչարյանի դատավարությունը: Նա նշեց, որ այսպիսով փորձում են այնպես անել, որ Քոչարյանը բանտում չհայտնվի:
ԼՀԿ-ական պատգամավորը Քոչարյանի գիրքը չի կարդացել, բայց կարող է կարդալ. «Հակառակորդին պետք է լավ ճանաչել, դրա համար գուցե արժե ընթերցել»: