Հասարակություն 

Քաղաքացիներն իրենց մաշկի վրա ռեալ փոփոխություն չեն զգացել. Գևորգ Գորգիսյան

ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բավական վերացական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հայտնի 100 փաստերի նշելը: Այս մասին նա խոսեց այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Գորգիսյանը նշեց, որ ներկայացված ձեռքբերումների մի մասը չէր վերաբերում կառավարությանը. «Նույնիսկ Փաշինյանն ասաց, որ դրանցից մի քանիսի հետ իրենք կապ չունեն: Իսկ մի մասն էլ վերաբերում էր ապագային, որ ա՛յ, շուտով ինչ-որ բան կունենանք: Այսինքն, այն, ինչը պետք է դեռ ունենանք, ունեցածի արձանագրում չէ»:

Պատգամավորը կարծում է, որ այս փուլում քաղաքացիներն իրենց մաշկի վրա ռեալ փոփոխություն չեն զգացել, մեծ սպասումները չեն արդարացվել, ինչը բնական է, քանի որ սպասումները շատ մեծ էին, սակայն պետք չէ մոռանալ, որ սպասումների ձևավորման գործում մեծ դեր ունի Փաշինյանը, որովհետև խոստումները տրվել են, սակայն դրանց կատարման դեռևս նախանշաններն էլ չկան:

Նույն շարքից