Հասարակություն 

Ես ոստիկանությունից թաքցնելու ոչինչ չունեմ. Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Դավիթ Սանասարյանի հետ կապված գործի շրջանակներում իր ցուցմունք տալու մասին, նշեց, որ իրենք ոչ մեկի դեմ ինչ-որ քայլ չեն արել, այլ արել են ինչ որ բանի համար․ «Մենք ուզեցել ենք բացառել որևէ միջամտություն կոնկրետ այդ գծով գնման գործընթացին, դատարանը կորոշի դա այդպես է, թե՝ ոչ»։

Պարոն Թորոսյանի խոսքերով, ինքը ոստիկանությունից թաքցնելու ոչինչ չունի․ «Եթե ինձ հայտնի է ինչ որ բան, որի մասին գտնում եմ, որ պետք է ոստիկանությունը տեղյակ լինի, ապա տեղեկացնում եմ»։

Թորոսյանը նշեց, որ դեռ 2008 թվականից ճանաչում է Դավիթ Սանասարյանին, իսկ ինչը վերաբերում է իր և Սանասարյանի միջև նամակագրությանն ու այն նախաքննական մարմնին տրամադրելուն նախարարը նշեց․ «Ես ուրախ եմ, որ Դավիթ Սանասարյանը տրամադրել է այդ նամակագրությունը գործի քննությանը»։

Նույն շարքից