Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել և կարողանում է նաև հաղորդակցվել։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Ագանիկ Զորոգլյանը վիրավորվեց մայիսի 4-ին: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: