Հայաստան Քաղաքական գլխավոր 

Պուտինի կողմից ճնշում չեմ զգում. Նիկոլ Փաշինյան

ՌԲԿ-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների և Պուտինի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ ՌԴ նախագահի կողմից ճնշում չի զգում:

«Անձնապես Պուտինի կողմից ճնշում չկա, սակայն Ռուսաստանում կան ինչ-որ ինստիտուտներ, վերլուծական կենտրոններ, որոնք վերլուծություններ ու հայտարարություններ են անում: Ինստիտուտների միջև հարաբերությունները դեռ չեն հաստատվել: Դրա պատճառն այն է, որ նախկինում ընդդիմադիրները համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և գրանտներ ստացել»,-ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ անլուրջ է իրեն ամերիկամետ ներկայացնելը և այդպես ցանկանում են ներկայացնել որոշ մարդիկ:

Ինչ վերաբերում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցածին, Փաշինյանը նշել է, որ արտաքին ուժերի միջամտություն չի եղել, իսկ 200 հազար դոլարը, որն անհրաժեշտ է եղել իշխանափոխության համար, ստացվել է հայերից, այդ թվում՝ Սփյուռքի:

Նույն շարքից