Հասարակություն 

Ռուսաստանում աշակերտը փորձել է պատանդ վերցնել ուսուցչին և համադասարանցիներին

Կազանում գիմնազիայի 10-րդ դասարանում սովորողներից մեկը փորձել է պատանդ վերցնել իր համադասարանցիներին և ուսուցչին, սակայն ձերբակալվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ աշակերտը զինված է եղել պնևմատիկ ատրճանակով և դանակով:

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, սակայն կան աշակերտներ, որոնք ուժեղ վախեցել են:

Ինչն է ստիպել տղային գնալ այդ քայլին, չի հայտնվում:

Նույն շարքից