Հասարակություն 

Քոչարյանը քիչ առաջ մտավ նիստերի դահլիճ /ուղիղ միացում/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործոv նախնական դատական նիստը:

Նիստին ներկայացել են միայն Քոչարյանը և նրա ներկայացուցիչները, իսկ Արմեն Գևրոգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել, քանի որ ծանուցագիր չեն ստացել:

Մեծ թվով լրագրողներ չեն կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ, քանի որ այնտեղ արդեն տեղ չկա:

Երբ Քոչարյանը մտավ նիստերի դահլիճ, նրան դիմավորեցին ծափերով և «Ազատություն» վանկարկումներով:

Նույն շարքից