Ակտիվիստ Վարդգես Գասպարին պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը հարձակվել է իր վրա ու շշով հարվածել: Գասպարին գտնվում է դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Գասպարին պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ և վերջիններիս անգործության պայմաններում:
Նա հայտարարում է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս՝ պահանջելով բերման ենթարկել իր վրա հարձակվողին: