Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ: Միջադեպի մասնակիցներից մեկը Մանվել Գրիգորյանի գործով հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյան էր, իսկ մյուս կողմում Քոչարյանի կողմնակիցներն էին:
Այն բանից հետո, երբ մթնոլորտը խիստ լարվեց, սկսվեց հրմշտոց, ինչի արդյունքում Աբրահամյանին հանեցին դատարանից:
Այս պահին Ջիվան Աբրահամյանը դրսում է, սակայն ցանկանում է մասնակցել դատական նիստին: Նրա խոսքերով, ինքը տեսել է, որ շշով մարդու են խփել, իսկ ինքը որոշել է սատար կանգնել:
Իրավիճակն այս պահին հանդարտվել է: